Արտաքին 4 տարի առաջ - 11:52 27-05-2022

Ռուսաստանցի օլիգարխները Արևմուտքին առաջարկել են չեղարկել իրենց դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուսաստանցի օլիգարխները, որոնց անունները չի նշվում, արևմտյան երկրների կառավարություններին առաջարկել են չեղարկել իրենց դեմ սահմանված պատժամիջոցները՝ Ուկրաինայի վերականգնման գործում ներդրումների դիմաց, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Այս առաջարկով գործարարները դիմել են Կանադայի ֆինանսների նախարար Քրիստե Ֆրիլանդին, որը 1990-ականներին Մոսկվայում որպես լրագրող է աշխատել և կապեր ունի Ռուսաստանում։ Ֆրիլանդն այս մասին խոսել է անցած շաբաթ «Մեծ յոթնյակի» երկրների գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ AP-ի աղբյուրներից մեկի, իրավիճակը, երբ ռուսաստանցի օլիգարխները կանջատվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ միաժամանակ ֆինանսավորելով Ուկրաինան, Արևմուտքի շահերից է բխում։ Նրա խոսքով, Ուկրաինայի իշխանությունները տեղյակ են այս քննարկումների մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով