Մամուլ 5 տարի առաջ - 10:15 18-02-2021

ԱՐՑԱԽՈՒՄ ԼԵԶՎԻ ՀԱՐՑԸ ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾՎԵԼ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ-ում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Սա նշանակում է թույլատրել, որ փաստաթղթաշրջանառության ժամանակ հայերենից բացի կիրառվի ռուսերենը։ Երեկ ԱՀ որոշ պաշտոնյաներ, բարձրացած աղմուկին ի պատասխան, պարզաբանումներ ներկայացրին՝ ասելով, որ նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, Ռուսաստանի հետ հաղորդակցության խնդիրներին իրավական լուծում տալու անհրաժեշտությամբ, եւ ռուսերենը պետական լեզու չի դառնալու:

Արցախյան մեր աղբյուրները կարծում են, որ եթե հնարավոր լիներ ռուսերենն օրենսդրական փոփոխությամբ պետական լեզու դարձնել, Արայիկ Հարությունյանը ռուսական կողմին հաճոյանալու համար առանց վարանելու կգնար նաեւ այդ քայլին։ Բայց խնդիրն այն է, որ Սահմանադրությամբ հաստատված է հայերենը՝ որպես Արցախի պետական լեզու, ուստի ցանկացած փոփոխության համար հարկավոր է սահմանադրական փոփոխություն անել, այս դեպքում՝ հանրաքվե իրականացնել։ Մինչդեռ կապիտուլյացիայից հետո իշխանական քարոզչամեքենան հետեւողականորեն տարածում է այն թեզը, թե այս իրավիճակում Արցախում հնարավոր չէ քվեարկություն կազմակերպել։ Եթե լեզվի համար հանրաքվե անեն, կառաջանա նաեւ արտահերթ ընտրությունների հարցը։

Մեզ ասացին, որ Ռուսաստանը մտադիր է նաեւ Արցախում ռուսական բանկերի մասնաճյուղեր բացել։ Դա եւս անհրաժեշտ է խաղաղապահների ֆինանսական կարիքների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով