Ներքին 2 տարի առաջ - 20:08 22-02-2024

Մայրենի լեզվի օրը ստորացնում են Լեզվի կոմիտեին

Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է պարգևատրել օրվա շրջանակում կազմակերպված մրցույթում հաղթած 12 ուսումնական հաստատություններին:

Բացի ԿԳՄՍ նախարարությունից՝ մրցույթի կազմակերպիչներն էին նաև Լեզվի կոմիտեն և ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտը։

Միջոցառման վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունը գրառում էր կատարել, ինչն էլ իր հերթին ֆեյսբուքյան իր էջում էր տեղադրել Լեզվի կոմիտեն։

Գրառմանը կից տեղադրված լուսանկարներից պարզ է դառնում, որ մրցույթի ամփոփմանը ներկա էին միայն ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից նախարար Ժաննա Անդրեասյանը և փոխնախարարները, սակայն ո՛չ Լեզվի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, ո՛չ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրենը ներկա չէին։

Oragir.News-ը կապ հաստատեց Լեզվի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սիրանուշ Դվոյանի հետ, որն էլ հրաժարվեց որևէ հարցի պատասխանելուց․ «Ես բանավոր հարցազրույցներ չեմ տալիս։ Շուտով մամուլի ասուլիս կունենամ․ համեցեք, Ձեր հարցերը տվեք մամուլի ասուլիսին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով