Անոնս Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:19 10-09-2022

Ուղիղ կապի մեջ եմ եղել Նաիրի Սարգսյանի հետ․ ասում էին միայն ասա՝ ինչի կարիք կա, բայց այդպես էլ ոչ մի հարց չի լուծվել․ Մանախ

Ջալալի վիրավորումից էսքան ժամանակ անց՝ անգամ դեպքը չի բացահայտվել, սա շատ հետաքրքրիր բան է։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Կամետա» հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն ստորաբաժանման հրամանատար Արթուր Այվազյանը՝ Մանախը։

«Էսքան ժամանակ անց՝ հայտնի չէ, թե Արցախի ՊԲ հրամանատարը երբ է խոցվել և ոնց։ Հասարակ հարց է չէ՞։ Մեքենան չի խոցվել արտաքին ներթափանցմամբ, մեքենայի վրա աշխատել է այլ պայթյունավտանգ տեխնիկա։ Հարց է առաջանում նաև, թե արդյո՞ք Ջալալը մեջն է եղել, թե ոչ։ Ջալալ Հարությունյանի գործը չբացահայտված, չեմ էլ ուզում ասել՝ պատերազմի ավարտից, ասեմ՝ դավաճանությունից 12 օր առաջ ՊԲ նախարար են նշանակում մի հրամանատրի, ում հետ 2 օր գլխավոր շտաբում, երբ խնդիր էինք ստանում՝ առիթ եմ ունեցել շփում ունենալու։ Ես զարմացած էի էդ մարդու գիտելիքների վրա։ Ես սխալ բան չեմ արել, որ էդ մարդուն ներկայացրել եմ, ոնց որ կա։ Նա՞ է Շուշին հանձնել, Միքայել Արզումանյա՞նն է հանձնել։ Լավ, տեսականորեն ընդունեք՝ ճիշտ եք ասում, բա «վարչափետիկից» բան չկա՞ հարցնելու, բա դու էիր ասում՝ մեզ պե՞տք էր էդ դժբախտ, դժգույն քաղաքը, ԱԺ ամբիոնից էիր ասում։ Միշիկն ո՞վ էր՝ Շուշի հանձներ, եթե դու չէիր տվել արդեն»։

Այվազյանը խոսել է նաև պատերազմի ընթացքում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ ուղիղ հեռապխոսակապի առկայության, Հադրութում հատուկ նշանակության գործողության իրականացման, հույժ գաղտնի փաստաթղթերի դուրս բերման օպերացիայի իրականացման, իրեն զինաթափելու և իր նկատմամբ տեղի ունեցող հետապնդումներից։

Մանրամասները՝ վաղը հրապարակվելիք տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող