Արտաքին 10 րոպե առաջ - 10:31 28-11-2026

Վաշինգտոնի օդանավակայանում «American Airlines»-ի երկու ինքնաթիռներ թևերով դիպել են իրար

Նոյեմբերի 27-ի երեկոյան Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում «American Airlines»-ի երկու Boeing 737 ինքնաթիռներ թռիչքից առաջ շարժվելիս թևերով դիպել են իրար։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

ԱՄՆ ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հայտնել է, որ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Տեղական ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում Դալաս մեկնող 638 չվերթի ինքնաթիռը թռիչքի պատրաստվելիս թևով դիպել է նույն ավիաընկերության՝ Չիկագո մեկնող 2152 չվերթի ինքնաթիռին։ Վերջինս այդ պահին սպասում էր իր հերթին։

«Կանգառի գիծը մի փոքր անցանք ու, ցավոք, քերծեցինք մեր կողքին՝ մի քիչ հետևում կանգնած «American»-ի ինքնաթիռը»,— կարգավարներին զեկուցել է օդաչուն։ Այս մասին վկայում է ATC.com կայքում հրապարակված ռադիոկապի ձայնագրությունը։

Հարվածից պոկվել է օդանավերից մեկի թևի՝ դեպի վեր թեքված ծայրամասը՝ վինգլետը։

Միջադեպի պատճառով կարգավարները դադարեցրել են մեկ այլ ինքնաթիռի վայրէջքը և մի քանի ժամանող չվերթների անձնակազմերին զգուշացրել հնարավոր ուշացումների մասին։
Օդանավակայանի աշխատակիցները հեռացրել են պոկված մասը, որից հետո երկու Boeing-ներն էլ հասել են կայանատեղի։ Վաշինգտոնի օդանավակայանների վարչության հրշեջ-փրկարարները զննել են ինքնաթիռները, ապա դրանք ուղարկել տեխնիկական ստուգման։
«American Airlines»-ը ներողություն է խնդրել ուղևորներից անհարմարության համար և վստահեցրել, որ անում է ամեն ինչ՝ նրանց հնարավորինս արագ տեղափոխելու համար։ Երկու չվերթն էլ նախատեսվում էր իրականացնել նույն երեկոյան՝ ավելի ուշ։ FAA-ն արդեն հետաքննություն է սկսել։

Ուղևորներից մեկը CNN-ին պատմել է, որ բախման պահին ինքնաթիռն ուժեղ ցնցվել է։

Սրահում վախեցած բացականչություններ են լսվել, իսկ անհանգստացած ուղևորները սկսել են քննարկել կատարվածը։

Պատահարը տեղի է ունեցել թիվ 19 թռիչքուղու մոտ։ Այն օդանավակայանի ամենաերկար և ԱՄՆ-ի ամենածանրաբեռնված թռիչքուղիներից է։

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ում տոնական ճամփորդությունների ամենաթեժ շրջանի նախօրեին։ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) կանխատեսմամբ՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ ներքին չվերթներից կօգտվի մոտ վեց միլիոն մարդ։

Ամենից շատ դիտված

13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
19:10 Փաշինյան, պատասխան տուր, ո՞րն է Արմեն Գրիգորյանի հայրենիքը. Հայկ Դեմոյան
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
16:30 Դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսում երկհարկանի տուն է կառուցել. մանրամասներ՝ Լիճքի գյուղապետի մասին
17:01 Ապահովագրության գինը բարձրանում է, թանկարժեք դեղերը՝ դուրս մղվում. ինչ է սպասվում քրոնիկ հիվանդներին
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
23:26 Ամուսինս «Լիչի» ՍՊԸ-ն գնել է, հողի վարձակալությունն էլ՝ հետը. Ամասիայի համայնքապետ
19:39 Մեսսին կրկին կխաղա Արգենտինայում․ խաղին կարող է մասնակցել նաև Ռոնալդուն