Ռուսաստանն այժմ ապրում է բավականին թշնամական շրջապատում, իսկ միջուկային եռյակն իր անվտանգության հուսալի երաշխիքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր երկիրն այժմ գտնվում է բավականին թշնամական շրջապատում, ուստի միջուկային եռյակը մեր անվտանգության հուսալի երաշխիքն է»,- ընդգծել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի միջուկային եռյակի նշանակությունն աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում ամեն օր հաստատվում է, և այն հնարավոր չէ գերագնահատել։
Պեսկովի խոսքով՝ նոյեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սևերոդվինսկում խորհրդակցություն կանցկացնի՝ նվիրված բազմաֆունկցիոնալ միջուկային սուզանավերի խմբավորման զարգացմանը։ Դրանք, նրա բնորոշմամբ, Ռուսաստանի միջուկային եռյակի «շատ կարևոր բաղադրիչներից» են։
«Աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում միջուկային եռյակի կարևորությունն ամեն օր հաստատվում է, և այն հնարավոր չէ գերագնահատել»,- ընդգծել է Պեսկովը։