Արտաքին 46 րոպե առաջ - 23:50 27-11-2026

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

Անհայտ անօդաչու թռչող սարքը մուտք է գործել Լատվիայի օդային տարածք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Duetsche Welle»-ն, այդ մասին հայտնել են Լատվիայի զինված ուժերը։

Ի պատասխան միջադեպի՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչներ և որսացող անօդաչու թռչող սարք։

Իշխանությունները նաև նախազգուշացումներ են տարածել Լատվիայի արևելքում գտնվող Լուձայի և Բալվիի համայնքներում անօդաչու թռչող սարքերի կողմից ստեղծվող վտանգի վերաբերյալ։

Բացի այդ, հարևան Էստոնիայում ևս նախազգուշացում է տրվել անօդաչուների հնարավոր առկայության մասին՝ ընդգրկելով երկրի հարավային հատվածում գտնվող Յիգևա, Պիլվա, Տարտու, Վալգա, Վիլյանդի և Վիռու շրջանները։

Վերջին ամիսներին անօդաչու թռչող սարքերը բազմիցս մուտք են գործել Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածք։

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այդ միջադեպերի համար պատասխանատվությունը դնում են Ռուսաստանի վրա։ Վերջին օրերին Լեհաստանը հայտնել է ռուսական անօդաչուների կողմից նման երկու ներխուժման մասին։ Բացի այդ, նոյեմբերի 20-ին ռուսական երեք թևավոր հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այս միջադեպը որակել է որպես կանխամտածված սադրանք։

Ամենից շատ դիտված

13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
16:30 Դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսում երկհարկանի տուն է կառուցել. մանրամասներ՝ Լիճքի գյուղապետի մասին
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
19:10 Փաշինյան, պատասխան տուր, ո՞րն է Արմեն Գրիգորյանի հայրենիքը. Հայկ Դեմոյան
17:01 Ապահովագրության գինը բարձրանում է, թանկարժեք դեղերը՝ դուրս մղվում. ինչ է սպասվում քրոնիկ հիվանդներին
15:39 Շինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված ավտոմեքենայի վրա
09:53 Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին