Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․​​​​​​​օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին Մերկասառույցի պատճառով վթար Երևանում․ բախվել են քաղաքապետարանի տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը․Shamshyan.com Սարավան-Զանգեր ճանապարհին պարեկները կանխել են հնարավոր ողբերգությունը՝ օգնելով տասնյակ վարորդների․ Shamshyan.com Երևանում չինացի երիտասարդը հայտնել է 8 մլն դրամի կողոպուտի մասին․ կասկածյալը ձերբակալվել է․Shamshyan.com Սեյրան Օհանյանի նկատմամբ բնակարանների տրամադրման գործով քրեական հետապնդումը դադարեցվել է Շինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված ավտոմեքենայի վրա Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ
Ներքին Տեսանյութ 23 րոպե առաջ - 21:44 27-11-2026

Հաշմանդամություն ունեցող բնակիչների թաղամասում, նրանց կամքին հակառակ, Ucom-ի կապի ալեհավաք է տեղադրվել. ահազանգ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի ամենամեծ թաղամասերից մեկի՝ Ավստրիական թաղամասի բնակիչները կանգնել են փաստի առաջ։ Թաղամասում, որտեղ բնակիչների շուրջ 90 տոկոսը հաշմանդամություն ունեցող անձինք են, առանց իրենց համաձայնության Ucom ընկերության կապի ալեհավաք է տեղադրվել։

Բնակիչները Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում են, որ ալեհավաքի տեղադրումն իրենց անհանգստացնում է՝ մտահոգություններ ունենալով թե՛ սեփական անվտանգության, թե՛ հնարավոր ազդեցությունների վերաբերյալ։

Նրանց խոսքով՝ խնդրի վերաբերյալ դիմել են նաև Գյումրիի քաղաքապետարան, սակայն իրենց բարձրաձայնած մտահոգությունները պատշաճ ուշադրության չեն արժանացել։ Բնակիչները պնդում են, որ համայնքապետարանն անտեսել է իրենց բողոքը՝ հաշվի չառնելով իրենց կարծիքը։

Ավստրիական թաղամասի բնակիչները խնդրի լուծման համար նաև ստորագրահավաք են կազմակերպել՝ փորձելով իրենց դժգոհությունը հասցնել պատասխանատուներին։ Բնակիչները չեն պահանջում Ucom-ի կապի ալեհավաքն ընդհանրապես ապամոնտաժել։

Նրանց առաջարկն է այն տեղափոխել ներկայիս տեղակայման վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որպեսզի իրենց թաղամասի բնակիչներն այլևս ստիպված չլինեն ապրել իրենց մտահոգությունների պայմաններում։

Oragir.News-ը փորձել է կապ հաստատել Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի հետ, բայց վերջինս մեր հեռախոսազանգերն անպատասխան է թողել։

Oragir.News-ը կհրապարակի նաև քաղաքապետարանի պարզաբանումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
23:35 Բաքվում «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ ռուս երկրպագու է մահացել
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
16:30 Դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսում երկհարկանի տուն է կառուցել. մանրամասներ՝ Լիճքի գյուղապետի մասին
09:53 Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին
10:58 Կոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին
19:10 Փաշինյան, պատասխան տուր, ո՞րն է Արմեն Գրիգորյանի հայրենիքը. Հայկ Դեմոյան