Ներքին 17 րոպե առաջ - 20:48 25-11-2026

Ընտրություններից օրեր առաջ Վճռաբեկը վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները

Ստացել ենք ՀՀ վճռաբեկ դատարանի ծանուցումն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանության կողմի վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումը հրապարակվելու է սույն թվականի նոյեմբերի 27-ին։

Այս մասին գրել է Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

«Հատկանշական է, որ վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել ս.թ. հոկտեմբերի 19-ին:

Գրեթե տասը տարվա փաստաբանական գործունեության ընթացքում չեմ հանդիպել դեպքի, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները քննության առնվեն նման ՌԵԱԿՏԻՎ արագությամբ։

Մտահոգիչ է այն, որ որոշումը հրապարակվելու է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։

Այս հանգամանքների համակցությունը պաշտպանության կողմին լուրջ հիմքեր է տալիս մտահոգվելու, որ նման բացառիկ արագությունը կարող է պայմանավորված լինել այնպիսի որոշման կայացման անհրաժեշտությամբ, որը կխոչընդոտի Դավիթ Համբարձումյանի՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը։

Կոչ ենք անում ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին՝ հավատարիմ մնալ դատավորի բարձր կոչմանը, զերծ մնալ քաղաքական որևէ ազդեցությունից և որոշում կայացնել բացառապես գործի փաստական հանգամանքների, օրենքի և ՍԵՓԱԿԱՆ ԽՂՃԻ թելադրանքով»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
21:25 Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
21:43 «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետության գաղափարից
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները