Ռոբերտ Քոչարյանին արգելել են ստանալ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 52 րոպե առաջ - 18:31 24-11-2026

Մուրացան փողոցում երիտասարդի սպանության և 4 անձի սպանության փորձի գործով 5 անձ կալանավորվել է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի բնակիչները, գումարային հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններով պայմանավորված՝ լարված հարաբերություններ են ունեցել Երևանում բնակվող 5 եղբայրների հետ, և հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող անձինք, պլանավորել են քրեական ենթամշակույթ կրող Երևան քաղաքի բնակիչ՝ Գ․Ս․-ի սպանությունը, ով իր աջակցությունն է հայտնել 5 եղբայրներին։

«Մասնավորապես՝ 2026 թվականի հուլիսի 18-ին Գ.Ս.-ին սպանելու դիտավորությամբ, մի խումբ անձինք գնացել են նրան պատկանող՝ Երևան քաղաքի Մուրացան փողոցի գրասենյակի մոտակայք և նկատելով գրասենյակի դիմաց հավաքված անձանց, դուրս են եկել ավտոմեքենայից, հայհոյել Գ․Ս․-ին և նախապես տեղեկացված լինելով, որ նա գտնվում է ներսում, վերջինիս սպանության նպատակով, գիտակցելով հիշյալ հասցեի դիմաց կանգնած անձանց կյանքից զրկելու հավանականությունը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազեններից բազմաթիվ կրակոցներ են արձակել գրասենյակի դիմաց կանգնած Դ․Գ․-ի, Վ․Մ․-ի, Գ․Մ․-ի և Ա․Ն․-ի ուղղությամբ, որի ընթացքում խմբի անդամներից Ա․Մ․-ն իր մոտ ապօրինի կերպով պահվող, ռազմամթերք հանդիսացող բեկորային նռնակը նետել է տվյալ հասցեի կիսանկուղային հարկ, որտեղ այդ պահին գտնվել է Կ․Ռ.-ն։

Կրակոցների հետևանքով Վ․Մ.-ն մահացել է, իսկ Գ․Մ․-ի առողջությանը պատճառվել է թեթև ծանրության վնաս, որից հետո հանցագործները դիմել են փախուստի»,– մանրամասներ են հայտնում Քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ֆիզիկական ներգործության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, հրազենի ապօրինի շրջանառության, շորթման, խարդախության հոդվածների հատկանիշներով:

5 անձ կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
23:29 ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
20:00 Երեկոյան պիկ ժամի քաոսը Երևանում
21:46 Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է