Մամուլ 31 րոպե առաջ - 08:22 24-11-2026

«Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Տնտեսագետ Գագիկ Մակարյանը վստահ է, որ եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա տնտեսությունում: Իր համոզմունքը նա բացատրում է այսպես.

- Առաջինը, ինչ-որ մաս պետությունը կփորձի բյուջեով սուբսիդավորել: Երկրորդ տարբերակը, որ եթե նույնիսկ մենք պետք է տարեկան շուրջ 700 մլն դոլար վճարենք գազի գնի համար, ապա մենք կարող ենք երկու տարի շարունակաբար հանգիստ մեր արտաքին պարտքը ավելացնել, այսինքն` այդ գումարը պարտք վերցնել միջազգային բանկերից:

Հիմա մեր ներքին ու արտաքին պարտքը 15 մլրդ–ի շուրջ է, որը ՀՆԱ-ի 50 կամ 53 տոկոսն է: Բայց, ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ մեզ մոտ, սա մինչեւ 60 տոկոս հասցնելը՝ այսինքն` մոտ 18 մլրդ պարտք ունենալը, ընդհանրապես ռիսկային չէ:

Առնվազն 2-3 մլրդ դոլար այդ պարտքը ավելացնելու տեղ ունենք՝ մեր այսօրվա ՀՆԱ-ի ցուցանիշով ու այն հանգամանքով, որ 6 տոկոս տնտեսական աճ տարեվերջին, այնուամենայնիվ, կունենանք:

Մեր կառավարությունը կարող է 400-500 մլն այս տարի կամ մյուս տարի վարկ վերցնել, բայց զուգահեռ մենք պետք է քայլեր կատարենք, որ անընդհատ այս ձեւով չշարունակվի: Այսինքն, անցնենք ավելի շատ էլեկտրաէներգիայի սպառմանը, օրինակ՝ արեւային էլեկտրակայանների կուտակիչների ձեռքբերման ճանապարհով արեւային էներգիան օգտագործենք նաեւ գիշերները:

Ճիշտ է, մեր բյուջեն հիմա սուբսիդավորում է տարբեր նախագծեր, այդ թվում` գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրների լուծման համար, սակայն, կարծում եմ, գազի համար էլ ինչ-որ գումար կգտնվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան