Մամուլ 13 րոպե առաջ - 08:35 24-11-2026

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հրապարակված նոր սահմանադրության նախագծում մի արտառոց կետ էլ կա` հավերժ իշխանություն լինելու ծրագիր ունեցող ՔՊ-ի ցանկությամբ:

Ըստ այդ կետի, ԱԺ ընտրական ցուցակներից երբ թեկնածուներ են տեղափոխվում կառավարություն՝ վարչապետի կամ նախարարի պաշտոնների նշանակվում, կարող են հետագայում ազատվել պաշտոններից ու վերադառնալ խորհրդարան եւ վերականգնել իրենց մանդատը։

Գործող սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում՝ անձը եթե մանդատը դնում է եւ գնում գործադիր, դադարում են նրա պատգամավորական լիազորությունները, եւ նա այլեւս չի կարող վերադառնալ ԱԺ, եթե նույնիսկ կամովին ազատվում է գործադիրի պաշտոնից։

Նոր սահմանադրությամբ՝ նախարար նշանակվելու դեպքում պատգամավորի լիազորությունները չեն դադարում, այլ կասեցվում են` որպես կառավարության անդամի կամ կառավարության անդամի պարտականությունները կատարող անձի պաշտոնավարման ամբողջ ընթացքում։

Իսկ ի՞նչ կլինի, եթե պատգամավորական այդ տեղն արդեն տրվել է ցուցակում հաջորդ թեկնածուին։ Այս հարցի պատասխանը նախագծում չկա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը