Սպորտ 12 րոպե առաջ - 20:12 11-11-2026

Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան, ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մանրամասներ է պատմել ամերիկյան «Օռլանդո Սիթիի» 21-ամյա ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանի հետ ծանոթության, նրա խաղային որակների և Հայաստանի ընտրանին ներկայացնելու որոշման մասին։

Մովսիսյանի խոսքով՝ երիտասարդ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը, սակայն Սարաջյանը նախապատվությունը տվել է պատմական հայրենիքին։

«ԻնսայդՅԱՆ» տելեգրամյան ալիքի հետ զրույցում Մովսիսյանը նշել է, որ թեև Հարվին հայերեն չի խոսում, նրա ընտանիքում խորապես կապված են հայկական արմատներին։ Ֆուտբոլիստի հայրն ու պապը հայ են, և ազգային պատկանելությունը մեծ նշանակություն ունի նրանց համար։

Անդրադառնալով նորեկի խաղային բնութագրին՝ ՀՖՖ դեսպանը բարձր է գնահատել նրա արագությունը, տեխնիկական զինանոցն ու ունիվերսալությունը.
«Այս պահին նա հանդես է գալիս կիսապաշտպանությունում՝ գործելով «տասնյակի» կամ վինգերի դիրքում, սակայն ֆիզիկական տվյալները թույլ են տալիս նրան հանգիստ խաղալ նաև կենտրոնական հարձակվողի գոտում։ Կարծում եմ՝ հենց իրեն էլ դուր է գալիս այդ դիրքը։ Ինձ տպավորեց նրա խաղային արագությունն ու այն, թե ինչպես կարողացավ 21 տարեկանում ամրապնդվել MLS-ում։ Սարաջյանն ագրեսիվ, տեխնիկապես պատրաստված և շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է, որին մարզիչը, կախված թիմի կարիքներից, կարող է օգտագործել հարձակման տարբեր եզրերում ու կենտրոնում»,- նշել է Մովսիսյանը։

Նախկին հարձակվողն առանձնահատուկ ընդգծել է ԱՄՆ-ի հավաքականի կողմից եղած հետաքրքրության փաստը.
«Որքանով տեղյակ եմ՝ Հարվին ընդգրկված է եղել ԱՄՆ-ի հավաքականի թեկնածուների ցուցակում։ Հստակ չեմ կարող ասել՝ կհրավիրեի՞ն նրան առաջիկա հավաքին, թե ոչ, բայց հաստատ գիտեմ, որ նրա թեկնածությունը դիտարկվել է։ Այդ իսկ պատճառով կրկնակի ուրախ եմ, որ նա ընտրեց Հայաստանը։ Հարվին շատ դրական է տրամադրված, «Օռլանդոյի» կազմում խաղից խաղ առաջընթաց է գրանցում, իսկ միջազգային հանդիպումները նրան էլ ավելի ուժեղ կդարձնեն»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարեց Հարվի Սարաջյանի՝ Հայաստանի ազգային հավաքականին միանալու մասին։ Այս գործընթացում առանցքային դեր է խաղացել հենց Յուրա Մովսիսյանը։ Նա տևական ժամանակ հետևել է ֆուտբոլիստի ելույթներին, իր դիտարկումները ներկայացրել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, ինչից հետո անձամբ մեկնել է Օռլանդո՝ Սարաջյանի հետ բանակցելու։ Ֆուտբոլիստն էլ ՀՖՖ-ին տված հարցազրույցում շեշտել է, որ Հայաստանը ներկայացնելն իր համար հատուկ նշանակություն ունի՝ որպես արմատներին վերադառնալու և հայ երկրպագուներին ուրախություն պարգևելու հնարավորություն։

Armsport

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
20:44 Ճանճ՝ «Ամասիայի» պանրի մեջ. ինչպես ընտրել անվտանգ սնունդ, երբ խանութների հանդեպ վստահությունը կորչում է
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ