Ներքին 56 րոպե առաջ - 13:30 31-10-2026

Կիսով չափ կա վստահություն, սակայն կան թերացումներ իրավական համակարգում. հարցում

Իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահությունն էական նշանակություն ունի հասարակական համերաշխության և իրավական պետության համար։ Իսկ երբ քաղաքացիների մի մասը չի վստահում է իրավապահ մարմիններին, առաջանում է արդարության ճգնաժամ, իր հետ բերելով հանցագործության աճ և քրեական ենթամշակույթի տարածում։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները վստահո՞ւմ են իրավապահներին, և որո՞նք են, իրենց կարծիքով, իրավապահ համակարգի հիմնական թերացումները։

Հարցվածներից մեկն ասաց, որ վստահում է իրավապահ համակարգին, գոհ է դրա աշխատանքից։ Նրա խոսքով՝ չկա մի ոլորտ, որտեղ թերացումներ չլինեն, սակայն դրանք շտկվում են։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ իրավապահ համակարգի նկատմամբ վստահություն չունի, քանի որ շատ բաներ է տեսել, իսկ թերացումները միշտ առկա են, և արդարադատությունը ոչ միշտ է ճիշտ իրականացվում։

Հարցվածներից մեկն էլ ընդգծեց, որ համակարգին կիսով չափ է վստահում, քանի որ այն համալրված է նախկիններով։ Նրա խոսքով՝ պետք է սերնդափոխություն լինի, գան նոր մասնագետներ, որոնք կստանան բարձր աշխատավարձ և անօրինական գործողություններ չեն անի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ