Ուղիղ եթեր
Մամուլ 1 ժամ առաջ - 08:42 28-10-2026

Ո՞վ է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար Ինեսա Ասմանգուլյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ինեսա Ասմանգուլյանին։

Սակայն ո՞վ է նա, ինչ ճանապարհ է անցել առողջապահական համակարգում, և ի՞նչ փորձ ունի հոգեկան առողջության ոլորտում։

Ինեսա Ասմանգուլյանի անունը հանրային դաշտում նախկինում հայտնի է դարձել ոչ թե հոգեբուժության, այլ Առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգման հետ կապված գործունեության համատեքստում։

Հրապարակային փաստաթղթերի համաձայն՝ նա ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբը։ 2024 թվականի հունվարի 31-ի նիստի արձանագրության համաձայն՝ Ասմանգուլյանը ներկայացրել է 2023 թվականին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքները։ Արձանագրությունում անդրադարձ է եղել նաև ծրագրային ֆինանսավորմանը և իրականացված օպտիմալացման արդյունքում լրացուցիչ ֆինանսավորման ներգրավմանը։

Ասմանգուլյանը հիշատակվում է նաև 2025 թվականի դեկտեմբերի 1-ին ՄԻԱՎ-ի դեմ պայքարին նվիրված միջոցառման մասնակիցների շարքում՝ որպես նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգող խմբի ղեկավար։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ասմանգուլյանը նախարարության համակարգում միջազգային դրամաշնորհային ծրագրերի կառավարման և համակարգման հետ կապված գործերն է արել։

2025 թվականի փետրվարին «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը հրապարակային գրառմամբ անդրադարձել էր Ասմանգուլյանի գործունեությանը՝ նրան ներկայացնելով որպես մասնագիտությամբ հոգեբան և քննադատական գնահատականներ հնչեցնելով նախարարության ներսում նրա առաջխաղացման վերաբերյալ։

Այդ հրապարակման մեջ Պողոսյանը նաև պնդումներ էր արել Ասմանգուլյանի և առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի հարաբերությունների մասին։

Հիմա, երբ Ասմանգուլյանին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը, հանրային հետաքրքրություն է առաջանում նրա մասնագիտական համապատասխանության վերաբերյալ։

Հոգեկան առողջության կենտրոնի կառավարումը ենթադրում է ոչ միայն վարչական աշխատանք, այլև հոգեբուժական ծառայությունների կազմակերպման, պացիենտների իրավունքների պաշտպանության, բժշկական անձնակազմի աշխատանքի և ոլորտային խնդիրների լուծման պատասխանատվություն։

Հանրությանը, հետևաբար, կարևոր է ներկայացնել՝ ի՞նչ մասնագիտական փորձ ունի Ասմանգուլյանը հենց հոգեկան առողջության ոլորտում, արդյոք ունի հոգեբուժական հաստատության կառավարման փորձ, և ինչո՞վ է պայմանավորված նրա ընտրությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև