Ներքին 56 րոպե առաջ - 20:42 15-10-2026

Meridian համալիրի տարածքում թռիչքները ժամանակավոր կարգելվեն

2026 թվականի հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ, Երևան քաղաքի «Meridian» համալիրի տարածքի շուրջ 300 մետր շառավղով և տեղանքի մակերևույթից մինչև 2,500 մետր բարձրության սահմաններում գործում է թռիչքների ժամանակավոր արգելք:

Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Նշված սահմանափակման շրջանակներում արգելվում է բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի (դրոնների) շահագործումը՝ անկախ դրանց տեսակից, նշանակությունից և օգտագործման նպատակից։