Ներքին 45 րոպե առաջ - 17:30 15-10-2026

Ոստիկանությունը Արթուր Սարգսյանին չի ներկայացրել դատական նիստին. պատճառը COP17–ն է. նիստը հետաձգվել է

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը, որը պետք է կայանար այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հետաձգվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 22-ը, ժամը 15:00-ն:

Հետաձգման պատճառն այն է, որ ոստիկանությունը դատարան չի ներկայացրել տնային կալանքի տակ գտնվող ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին` դա պայմանավորելով COP17 համաժողովի անվտանգության ապահովման միջոցառումներով և ոստիկանության ուժերի ծանրաբեռնվածությամբ:

Ամենից շատ դիտված