Արտաքին 1 ամիս առաջ - 11:52 15-10-2026

Թրամփը՝ Պուտինին բռնապետ չանվանելու պատճառի մասին․ «Պետք է գործարքներ կնքեմ մարդկանց հետ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին բռնապետ չի անվանում, քանի որ նրա հետ պետք է համաձայնություններ կնքվեն։

Ինչպես հաղորդում է RBC-Ukraine-ն, այս մասին Թրամփը հայտարարել է ամերիկյան Gray Media մեդիա խմբի թղթակից Ջոն Դեքերի հետ հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է Roll Call կայքում։

Թրամփն ասում է, որ միջազգային քաղաքականության մեջ կարևոր է չնեղացնել նրանց, ում հետ բանակցում ես։

Հետևաբար, նա անտեղի է համարում Ռուսաստանի ղեկավարության հասցեին կոպիտ բառամթերք օգտագործելը։

«Ես Պուտինին բռնապետ չեմ անվանում, քանի որ ստիպված եմ գործարքներ կնքել մարդկանց հետ, ուստի ես նրանց չեմ վիրավորում։ Ես գործարքներ կնքելու վարպետ եմ։ Ես միշտ շատ հմուտ գործարքներ կնքող եմ եղել։

Գործարքների միջոցով է, որ ես շատ հարստացել եմ։ Այնպես որ, ես մարդկանց չեմ ծաղրում», – ասել է ԱՄՆ նախագահը։

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
19:44 Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:06 Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
14:35 Փորձ է արվում ձևավորել թերուս հասարակություն, որն ավելի հեշտ է կառավարվում. Նարինե Դիլբարյանը՝ բուհ ընդունվելու նախագծի մասին
14:41 Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ. Ռոբերտ Քոչարյան
15:04 Հույս ունենք՝ 2027-ին նոր միջnւկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան
20:16 Բրյուսովի համալսարանի ավելի քան 3000 ուսանող է ստորագրել բուհերի միավորման դեմ
20:47 Տիգրան Գաբրիելյանը կնշանակվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար