Մամուլ 43 րոպե առաջ - 08:47 15-10-2026

Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընտրություններին ընդառաջ, Արտաշատի համայնքապետարանը որոշել է հանդիսավոր պայմաններում Արտաշատի հիմնանորոգված քաղաքային լճի բացման արարողությունն անել։ Նախատեսում են լճում թղթից պատրաստված նավակներ բաց թողնել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը եւս պատրաստվում է ներկա գտնվել միջոցառմանը՝ ապահովելով միջոցառման հնչեղությունը՝ ընտրությունների շեմին։

Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել միջոցառմանը։ Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց․ «Եթե մասնակցելու լինի, անպայման կտեղեկացնենք»։ Մինչդեռ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումների մասին արդեն մի քանի տարի է՝ նախապես չեն տեղեկացնում։ Հավանաբար, անվտանգային նկատառումներից ելնելով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։