Սպորտ 54 րոպե առաջ - 23:39 13-10-2026

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող. ՀՖՖ

Հորդանանում ավարտված ընկերական մրցաշարում կանանց Հայաստանի ազգային հավաքականը գրավեց առաջին հորիզոնականը։

Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Մարիամ Ստեփանյանի գլխավորած ընտրանին մրցաշարի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր Հորդանանին, իսկ երկրորդում գոլազուրկ ոչ-ոքի գրանցել Ինդոնեզիայի հետ։

Հորդանանի և Ինդոնեզիայի հավաքականների միջև հանդիպումն էլ ավարտվել է 0։0 հաշվով, ինչի արդյունքում մեր հավաքականը մրցաշարն ավարտեց առաջին հորիզոնականում։