Սպորտ 8 ամիս առաջ - 15:50 03-03-2026

Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը հրաժարվել է երգել ազգային օրհներգը

Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը Ասիայի գավաթի բացման խաղի ժամանակ հրաժարվել է երգել ազգային օրհներգը, հայտնում է Fox news-ը:

Հարավային Կորեայի հետ հանդիպման մեկնարկից առաջ, երբ հնչում էր Իրանի օրհներգը, ֆուտբոլիստուհիները շարք էին կազմել՝ պահպանելով քարացած լռություն: Նրանք հայացքները հառել էին առաջ և մնում էին անդրդվելի՝ հրաժարվելով երգել պետական օրհներգը:

Հարձակումներն ազդել են թե՛ սպորտային աշխարհի, թե՛ ողջ երկրի վրա. ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հոռետեսական կանխատեսում է հայտնել այս տարվա ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթին մասնակցելու վերաբերյալ: Իրանն արդեն որակավորվել է մրցաշարին և հունիսին Լոս Անջելեսում պետք է մրցի Նոր Զելանդիայի հետ՝ սկսելու G խմբի հանդիպումները:

«Մի բան հստակ է՝ այս հարձակումից հետո մեզնից չի կարելի ակնկալել, որ հույսով կսպասենք Աշխարհի առաջնությանը»,- կիրակի օրը Varzesh3 սպորտային պորտալին ասել է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը:

ՖԻՖԱ-ն նույնպես նշել է, որ հետևելու է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին: Իրանի տղամարդկանց ազգային հավաքականն այս պահին չի նախապատրաստվելու Աշխարհի առաջնությանը, քանի որ Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի մահվանից հետո հայտարարված 40-օրյա սգի ժամանակահատվածը դեռ ուժի մեջ է: Այնուամենայնիվ, կանանց հավաքականին թույլատրվել է մասնակցել Ասիայի գավաթին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ