Սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի առկայության պայմաններում Երևանի Շինարարների փողոցում կրպակների քանդման հարցը դժգոհություն էր առաջացրել քաղաքացիների շրջանում։ Խնդիրը վերաբերում է սեփականություն ունեցող մարդկանց իրավունքներին, ինչպես նաև այն հարցերին, թե ինչո՞ւ են քանդվում քաղաքացիների կրպակները, և արդյոք նրանց բավարար ժամանակ ու հնարավորություն տրվե՞լ է իրենց հարցերը լուծելու համար։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ նորմա՞լ է, երբ մարդիկ ունեն սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր, սակայն նրանց կրպակները քանդում են։
Քաղաքացիներից մեկն ասաց, որ դա, իհարկե, նորմալ չէ, քանի որ ժողովուրդը իշխանության դեմ ոչ մի ուժ չունի, և իշխանությունն անում է այն, ինչ ցանկանում է։ Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ անօրինական շինությունները պետք է ապամոնտաժել, սակայն օրինական շինությունների քանդումն օրենքի խախտում է։
Հարցվածներից մեկն էլ հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս կարող են քանդել կրպակը, եթե մարդն ունի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են քանդել նաև այն շինությունը, որը դատարանի որոշմամբ չպետք է քանդվեր, քաղաքացին հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքը. «Կա՞ դատավոր, որը կարող է իր ասածը չանել»։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ մարդիկ մեծ գումարներ են ծախսել կրպակների վրա և դրանցով են ապրում։ Նրա խոսքով՝ դա, իհարկե, սխալ է, սակայն, ինչպես ինքն է ասում, «ինչ ուզում՝ անում են»։
Մանրամասները՝ տեսանյութում։