Վաղը Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ կանցկացվի, որի ընթացքում ՍԴ 9 դատավորներն իրենց կազմից պետք է նոր նախագահ ընտրեն, Aysor.am-ին հայտնեցին ՍԴ արտաքին կապերի բաժնից։
Նշենք, որ հոկտեմբերի 12-ին լրացել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման վեցամյա ժամկետը։
Գործող օրենքով ՍԴ նախագահը վերընտրվելու իրավունք չունի։
Եթե վաղվա նիստում ընտրությունը չկայանա, ապա հնգօրյա ժամկետում կանցկացվի ընտրության երկրորդ փուլ։
aysor.am