ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարվածները Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, այդ թվում՝ Էր Ռիադի՝ Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա։
«Հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Մենք աջակցում ենք Սաուդյան Արաբիային և նրա ժողովրդին»,- ընդգծել է Ռուբիոն։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 309-ը՝ վիրավորվել։