Արտաքին 1 ամիս առաջ - 20:00 10-10-2026

Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին

Պակիստանի կառավարությունը հրամայել է բոլոր աֆղան բժիշկներին, որոնք մասնագիտացված բժշկական կրթություն են ստանում, ինչպես նաև երկրում ներկայումս գտնվող բժշկական ուսանողներին լքել երկիրը մինչև հոկտեմբերի 10-ը, հաղորդել է Tolo News աֆղանական լրատվական կայքը։

«Հոկտեմբերի 6-ին Tolo News-ի կողմից ձեռք բերված պաշտոնական հրահանգում Պակիստանի վարչապետի գրասենյակը նշել է, որ բոլոր աֆղան բժիշկները, որոնք մասնագիտացված կրթություն են ստանում, աշխատում են բժշկական հաստատություններում կամ մասնավոր պրակտիկայում, պարտավոր են լքել երկիրը մինչև վերջնաժամկետը», – ասվում է հայտարարության մեջ։

Իսլամաբադի որոշման համաձայն՝ բժշկական ուսանողները, որոնք չունեն անհրաժեշտ փաստաթղթերը, չեն գրանցվել համապատասխան բժշկական խորհրդում, կամ արդեն ավարտել են ընդհանուր բժշկության կամ ատամնաբուժության ոլորտում իրենց ուսումը, նույնպես պետք է վերադառնան Աֆղանստան։

«Պաշտոնական փաստաթղթերում չի նշվում այս որոշումից տուժած աֆղան բժիշկների և ուսանողների ճշգրիտ թիվը», – նշում է Tolo news-ը։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
11:05 Թամարա Գևորգյանի վթարից հետո հիվանդանոցում զավեշտալի իրավիճակներ են եղել