«Լուրերի» եթերում անդրադարձ է կատարվել ՆԳՆ ոստիկանության անունից տարածվող՝ տուգանք վճարելու պահանջ պարունակող կեղծ հաղորդագրություններին ու գովազդներին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
«Ներկայացվել են խարդախության տարածված եղանակներն ու դրանցից պաշտպանվելու հիմնական քայլերը։
-Զեղծարարները ներկայանում են ՆԳՆ կամ ոստիկանության անունից։ SMS հաղորդագրությունների կամ համացանցային գովազդների միջոցով քաղաքացիներին հայտնում են ենթադրյալ իրավախախտման մասին և պահանջում շտապ վճարել «տուգանքը»։
-Կեղծ հաղորդագրություններում տեղադրվում են հղումներ կամ QR կոդեր՝ նշելով, թե վճարելու համար կարճ ժամանակ է մնացել։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք լինել զգոն, չվստահել կասկածելի հաղորդագրություններին և տեղեկությունները ստուգել ՆԳ նախարարության ու Ոստիկանության պաշտոնական հարթակներում»։