Արտաքին Տեսանյութ Ներքին 43 րոպե առաջ - 23:17 08-10-2026

Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը. ցուցահանդես՝ Թբիլիսիում

Հայաստանի անկախության 35-ամյակի շրջանակում, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների և ինստալյացիաների միջոցով կներկայացվի Երվանդ Քոչարի գործունեությունը: Կներկայացվեն նաև ժամանակակից նկարիչ Աշոտ Մարաբյանի քանդակագործական աշխատանքները, որոնք ստեղծվել են Երվանդ Քոչարի ստեղծագործության մոտիվներով:

Վրաստանի մշակույթի փոխնախարար Նաթիա Շամաթավան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի հետ միասին ծանոթացել են ցուցահանդեսի բացման նախապատրաստական աշխատանքներին:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 8-ը։

Հասարակական գործիչ Մոնիկա Քուրքչյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ ուրախությամբ է արձանագրում՝ այսօր էլ դեռևս շարունակվում են հայ-վրացական բարեկամական կապերը, և մշակույթն է այն կամուրջը, որը դարեր շարւնակ կապել է երկու ժողովուրդներին, այս օրերին կարծես փոքրիկ Հայաստան է Վրաստանում, ամենուր զգացվում է հայկական շունչը:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
07:57 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010-ին ազատազրկման է դատապարտվել. «Ժողովուրդ»
14:05 Իրկուտսկում ժանտախտի նոր դեպք չկա․ «Ռոսպոտրեբնադզորը» հերքել է տեղեկությունները