Հոկտեմբերի 7-ին «Բարձրաձայն կարոտ» խորագրով երեկո է անցկացվել՝ նվիրված սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի հիշատակին։
Երեկոյի ընթացքում նրա մտերիմ ընկերներն ու գործընկերները կատարել են Վարդուհու երգերը և կիսվել նրա հետ կապված հիշողություններով։
Բեմում էին նաև երիտասարդ կատարողներ, որոնք, թեև անձամբ չեն ճանաչել երգչուհուն, շարունակում են նրա ստեղծագործությունները ներկայացնել նոր սերնդին։
Հուզիչ պահերից էր Վարդուհի Վարդանյանի ընտանիքի մասնակցությունը․ բեմ են բարձրացել նրա որդին՝ Ռուբենը, թոռնուհին՝ փոքրիկ Վարդուհին, և քույրերը։
Նրանք երգչուհուն նվիրված կատարում են ներկայացրել։
Վարդուհի Վարդանյանը կյանքից հեռացել է ընդամենը 30 տարեկանում, սակայն նրա երգերն ու երաժշտական ժառանգությունը շարունակում են ապրել՝ սերնդեսերունդ փոխանցվելով նրա հանդիսատեսին։