Վարդուհի Վարդանյանի որդին՝ 23-ամյա Ռուբենը և սիրելին՝ Մերին, շաբաթ օրը՝ հունվարի 23-ին, ամուսնացել են: Զույգի կնքահայրն ու կնքամայրը Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն են եղել։
Նշենք, որ Վարդուհի Վարդանյանի որդու կնքահայրն ու կնքամայրը եղել են երգչուհի Սյուզան Մարգարյանն ու Հրաչյա Հարությունյանը:
Ինչպես հաղորդում է https://www.tert.am/life-ը, Ռուբենն այս մասին որոշել էր վաղուց։
«Իմ կնունքի կնքահայրն ու կնքամայրը Սյուզին ու Հրաչն են (երգչուհի Սյուզան Մարգարյանն ու դերասան Հրաչյա Հարությունյանը, հեղ․): Որոշել էինք, որ հարսանիքի քավորն էլ իրենք պետք է լինեն, սակայն Սյուզին ասաց, որ Սիրուշոն էլ է շատ ուզում լինել մեր կնքամայրը և առաջարկեց, որ Սիրուշոն և Լևոնը դառնան մեր քավորը: Այդպես էլ արեցինք»,- ասել էր նա ու հավելել, որ Սիրուշոյի հետ փոքր տարիքից մտերիմ են եղել, այս տարիների ընթացքում միշտ շատ ջերմ հարաբերություններ են պահպանել:Չնայած Վարդուհին կյանքից հեռացել է 14 տարի առաջ, նրա ընկերները միշտ փորձում են վառ պահել նրա հիշատակն ու կապ պահել իր ընտանիքի հետ:
Հարսանեկան երեկոն վարել են Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանը։ Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել նաև Արա Մարտիրոսյանը, Ռազմիկ Ամյանը և այլք։