Ուղիղ եթեր
Ներքին 44 րոպե առաջ - 19:04 07-10-2026

Մրգավետ գյուղում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց․ նրանցից 4-ը հոսպիտալացվել են

Սեպտեմբերի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մրգավետ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական և համայնքային ոստիկանները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկների հետ համատեղ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Մրգավետ-Ջրաշեն ավտոճանապարհին արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Արարատի մարզի բնակիչներ՝ 30-ամյա Գևորգ Շ.-ն, 30-ամյա Գոռ Ն.-ն և 22-ամյա Ռաֆայել Ս.-ն վիճաբանել են եղբայրներ, Արարատի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Շակո Հ.-ի, 25-ամյա Արման Հ.-ի, 26-ամյա Մհեր Հ.-ի և նրանց հորեղբոր որդու՝ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սաշա Հ.-ի հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Շակո Հ.-ն, Արման Հ.-ն, Մհեր Հ.-ն և Սաշա Հ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Քրեական և համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Շ.-ին, Գոռ Ն.-ին և Ռաֆայել Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան
21:50 Անահիտ Ավանեսյանն այցելել է Անի Ավետիսյանի ընտանիքին
21:58 Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը