Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 09:00 02-08-2022

Մրգավետ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Օգոստոսի 2-ին՝ ժամը 00։08-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի խողովակաշարերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մրգավետ գյուղի վարչական տարածքում՝ Երևանյան խճուղում, բախվել են «Lada Priora» (վարորդ՝ Շ․ Ա․, ծնված 1987 թ.) և «Ford Fusion» (վարորդ՝ Ա․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1969 թ.) և Ս․ Ա․-ն (ծնված 1976 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակի վրա։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին