Ուղիղ եթեր
Ներքին 44 րոպե առաջ - 18:23 06-10-2026

Վիկտորիա Բեքհեմը 3 մլն դոլար է ներդրել դստեր գեղեցկության բրենդի ստեղծման համար

Վիկտորիա Բեքհեմը պատրաստվում է դստեր՝ Հարփերի գեղեցկության հանդեպ հետաքրքրությունը վերածել ընտանեկան նոր բիզնեսի։

Ըստ Daily Mail-ի՝ ապագա դեռահասների մաշկի խնամքի ապրանքանիշի զարգացման համար արդեն ներդրվել է շուրջ 3 միլիոն դոլար։

Արտադրանքի վաճառքը, սակայն, հավանաբար կսկսվի ոչ շուտ, քան մեկ տարի անց։

Նոր ապրանքանիշը կոչվելու է Harlo և գործելու է անկախ Victoria Beckham Beauty-ից։ Նախագիծը կապված է H7B Ltd ընկերության հետ, որը Վիկտորիա Բեքհեմը հիմնել է Օլիվեր Շիպտոնի հետ։ Ընկերության անվանումը կազմված է Հարփերի անվան առաջին տառից և նրա երկրորդ անունից՝ Seven-ից։

H7B Ltd-ն գրանցվել է 2024 թվականին, երբ Հարփերը 13 տարեկան էր։ Harlo-ի մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարվա երկրորդ կեսին՝ Հարփերի դպրոցական քննություններից հետո։

Ամենից շատ դիտված