Ներքին Ավելին 1 ամիս առաջ - 17:49 06-10-2026

«Գոյ»-ը հոկտեմբերի 12-ին կներկայացնի «Խելագարը» ներկայացումը

«Գոյ» թատրոնը բեմը կորցնելուց հետո առաջին ներկայացումը կներկայացնի հոկտեմբերի 12-ին՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Թատերախումբը ներկայացման մանրամասները հայտնել է հոկտեմբերի 6-ի ասուլիսում։

«Խելագարը» Դարիո Ֆոյի «Անարխիստի պատահական մահը» պիեսի նոր բեմադրությունն է։

Թատրոնի ներկայացուցիչների խոսքով՝ ստեղծագործությունը տեղափոխվել է այսօրվա իրականություն և արձագանքում է վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։

Նախկին շենք վերադառնալու հարցը դեռ բաց է․ դատական գործընթացները շարունակվում են։ Մինչ այդ «Գոյ»-ը փորձերն ու ներկայացումները կազմակերպում է գործընկերների աջակցությամբ և պատրաստ է համագործակցել տարբեր բեմերի հետ։

Ամենից շատ դիտված