Ներքին 5 տարի առաջ - 21:12 16-07-2021

Գերիների շահերի շարունակական ներկայացումը ՄԻԵԴ-ում անհրաժեշտություն է․ ՀՀ փաստաբանների պալատ

ՀՀ փաստաբանների պալատն անցկացրել է Ադրբեջանում գտնվող հայ գերեվարված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով երրորդ հանդիպումը, որի ժամանակ նշվել է, որ գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով և պատրաստակամություն է հայտնել նպատակին հասնելու դեպքում դիմել կամավորագրված փաստաբանների օժանդակությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունը։

«Ինչպես արդեն հայտարարվել էր, ՀՀ փաստաբանների պալատը իր պատրաստակամությունն էր հայտնել օժանդակելու Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ՀՀ փաստաբանների կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու՝ նրանց Ադրբեջանի բանտերում տեսակցելու, նրանց նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի հնարավոր խախտումների փաստերը պարզելու, արձանագրելու և այդ փաստերը Եվրոպական դատարան ու միջազգային այլ ատյաններ ներկայացնելու գործընթացին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այդ առաքելությունն իրականացնելու ուղիները որոշակիացնելու, հնարավոր ռիսկերը գնահատելու և կանխարգելելու, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին օգնելուն ուղղված գործողություններին համահունչ գործելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի տեղակալներ Մանե Կարապետյանը, Հարութ Ակլունցը, ինչպես նաև փաստաբան Հայկ Ալումյանը հանդիպումներ են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, նրա տեղակալի և այլ մասնագետների հետ:

ՀՀ փաստաբանների պալատի տեղեկացմամբ՝ հերթական հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատում՝ մասնակցության պատրաստակամություն հայտնած փաստաբանների, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ներպետական ատյաններում ներկայացնող իրավաբաններից՝ Արտակ Զեյնալյանի միջև:

Քննարկումների ընթացքում ներկայացվել են բոլոր հնարավոր ռիսկերը փաստաբանների Ադրբեջան ուղևորվելու և այնտեղ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված:

«Քննարկումների արդյունքում մասնակիցները եկել են եզրակացության, որ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերի շարունակական ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անհրաժեշտություն է։ Այդ նպատակով գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով և պատրաստակամություն է հայտնել նպատակին հասնելու դեպքում դիմել կամավորագրված փաստաբանների օժանդակությանը»,- հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից։

Կառույցը միաժամանակ կրկին ընդգծել է, որ խոսքը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունը Ադրբեջանի ներպետական օրենսդրությամբ նախատեսված դատարաններում իրականացնելու մասին չէ, և միանում է ՀՀ իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այն գնահատականին, որ այդ դատավարությունները լեգիտիմ համարվել չեն կարող:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի