Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:46 17-03-2023

Ազատամարտիկի կնոջը «շինում են» մեկ կիլոգրամ կարտոֆիլի համար. ինչու՞ է Ծատուրյանի «Որբանոց» ներկայացումը ԵԹԿՊԻ-ում արգելվել

«Երեկվանից ինչ-որ աղմուկ ա կանգնած, որ Թատերական ինստիտուտի ղեկավարությունը արգելել ա Նիկոլայ Ծատուրյանի «Որբանոց» ներկայացումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Էդգար Կոստանդյանը։

Այնուհետև գրել է. «Էս ամենին չէի ուզում անդրադառնալ, նախ որովհետև «Որբանոցն» ինձ համար վաղուց փակ թեմա ա, հետո էլ՝ թե՛ ես, թե՛ Նիկոլայ Երվանդիչը առաջին անգամը չի, որ սենց դիշովկա վերաբերմունք ենք տեսնում էդ ինստիտուտից:

Բայց էս ամենի մյուս կողմում ուսանողներ են, ովքեր տարուց ավել ցերեկ-գիշեր փորձ են արել, առավոտյան են փորձից տուն գնացել կամ չեն էլ գնացել, ապրել են էդ ամեն ինչով: Սենց բաներն, իհարկե, ոչ ռեկտորը կհասկանա, ոչ առավել ևս ռեկտորի անձնական օգտագործման հանձնաժողովականները, որոնց ի դեպ, բոլոր ռեկտորներն են օգտագործել: Ու քանի խոսքը սրան ա հասել, ասեմ՝ էդ ինստիտուտը ստեղծվելու պահից նորմալ ռեկտոր դեռ չի ունեցել, բոլորը սովետական գավնյուկներ են եղել՝ առաջինից մինչև վերջին:Ներկայացումը Ծատուրյանի ուսանողների դիպլոմային աշխատանքն ա, որն իհարկե, ինչպես գիրքը, ահագին հեռու ա կատարյալ լինելուց, բայց խնդիրը դրանում չի, ռեկտորը ներկայացումն արգելել ա, որովհետև ուսանողական թատրոնի բեմից հայհոյանք ա հնչել: Որպեսզի ձեր երևակայությունը շատ չծանրաբեռնեք, բեմից ասել են՝ «բոզի տղա»: Փաստորեն, հայ թատրոնի բեմում կարելի ա անել ամեն տեսակի բոզիտղություն, բայց բոզի տղա ասել չի կարելի: Իսկ հարցին՝ նայե՞լ եք ներկայացումը, ռեկտորն ու հանձնաժողովականները պատասխանել են՝ ոչ:

Իհարկե, եթե սա ոչ թե սվինգեր կլուբ լիներ, այլ պետություն, տիկին ռեկտորն էս պահին բացատրություն տալուց կլիներ նախարարի կաբինետում, բայց կա էն, ինչ կա:

ԵԹԿՊԻ ռեկտորի պարտականությւնները կատարող Լիլիթ Արզումանյանը՝ Oragir.news-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ծատուրյանի ներկայացմանը՝ ասաց. «Ոչ մի բան չի արգելվել, որովհետև թատրոնի կինոյի ուսանողական կենտոնը խաղացանկային թատրոն չի, մենք խաղացանկ չունենք, ու ներկայացումն արգելելու խնդիր չկա։ Ներկայացումը եղել է կուրսային աշխատանք ու խաղացել են երկու անգամ, այն դեպքում, երբ մեզ մոտ կուրսային աշխատանքները հիմնականում խաղում են մեկ անգամ։ Դրանից հետո թե՛ ուսանողներից, թե՛ հանդիսատեսից և թե՛ դասախոսներից լսել եմ հակասական ու վատ արձագանքներ մասնավորապես բեմից հնչող հայհոյանքներ։ Եղել է ռեկտորատի նիստ, որի ընթացքում ղեկավարներն են ներկա եղել , քննարկվել է, թե արդյո՞ք նպատակահարմար է ուսանողական թատրոնի շենքում , բեմում, որը կրթական հաստատություն է, հնչի հայհոյանք, բոլորը կարծիք են հայտնել, որ որ ներկայացման մեջ, որտեղ կա հայհոյանք, այլևս չեն ցուցադրվելու։ Այն էլ՝ խայտառակ հայհոյանքներ են լինելու, տաս տարեկան աղջիկը հայհոյանք է տալիս, որ ազատամարտիկի կնոջը ՝ իրենց բառով ասած «շինում են», որ մեկ կիլոգրամ կարտոֆիլ տան։ Ես դա ո՞նց թողեի, այդ ի՞նչ աբսուրդ ու հիմար բաներ են խոսում, այդ հայհոյանքներն ու այլանդակությունը բեմ է դուրդս եկել, բոլորը վրդեվված էին, ռեկտրատի որոշումով նման ներկայացում չի լինելու, մենք ասել ենք, որ իրենք կայացած ռեժիսորներ են , թող գնան իրենց թատրոններում ինչ ներկայացում ուզում են, թող ցույց տան։ Այստեղ նման բան չի լինելու։ դա ընդամենը կուրսային աշխատանք է»։

Զրուցեցինք նաև ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ, ով մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով ներկայացմանը արգելելուն՝ ասաց. «Է չեն թողնում, թող չթողեն։ Բեմից միայն տաս տարեկան աղջիկ երեխան է հայհոյել։ Այդ մեր ընկերները , քննադատողները դեռ միջնադարում են ապրում»։