Ներքին 1 ամիս առաջ - 10:20 06-10-2026

ՍԴ նախագահի խորհրդականը ԿԸՀ-ից․ դատողը գոհ էր դատվողից

Առաջին հայացքից սովորական թվացող կադրային նշանակումը ունի նրբերանգ. ՀՀ սահմանադրական դատարանը հուլիսին քննեց յոթ քաղաքական ուժերի բողոքն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բազմաթիվ առերևույթ ապօրինի որոշումների, անգործության և նման այլ իրավախախտումների։

Սահմանադրական դատարանը քննության արդյունքում կայացրեց որոշում` ամբողջությամբ սրբագրելով քվեարկության արդյունքները և ԿԸՀ֊ին։

Դրանից կարճ ժամանակ անց ՍԴ նախագահի խորհրդական նշանակվեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։

Սա առնվազն նշանակում է, որ Լիլիա Հակոբյանը և նրա մոտեցումները եղել են բավական ընդունելի ՍԴ նախագահի համար, որի շնորհիվ էլ, ըստ երևույթին, Հակոբյանը կարճ ժամանակ անց դարձավ Արման Դիլանյանի խորհրդականը։

Ամենից շատ դիտված