Ներքին Միտք 1 ամիս առաջ - 23:49 05-10-2026

Արհեստածին Ադրբեջանում քաղհասարակություն փաստացիորեն գոյություն չունի. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

Մեր տարածաշրջանում ամենամեծ կեղծիքներից մեկը Բաքվի բարբարոսական վարչախմբի իշխանության պայմաններում արհեստածին Ադրբեջանում, իբր, քաղհասարակության և դրա ներկայացուցիչների առկայությունն է։

Հասարական նման խավ այդ երկրում ոչ միայն փաստացիորեն գոյություն չունի, այլ նաև դրա քաղհասարակության անվան տակ հանդես են գալիս հիմնականում վարչախմբի պարագլխի աշխատակազմի և հավանաբար նաև հատուկ ծառայությունների հետ կապված անձինք և «հասարակական» կազմակերպություններ:

Հետևաբար, նույնիսկ քաղհասարակության առումով Ադրբեջան կոչվող կազմավորումն արհեստածին է՝ հերթական անգամ արհեստածին։