Ներքին 38 րոպե առաջ - 23:37 05-10-2026

Հայաստանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար. Միրզոյան

Հայաստանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար։

Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ Թեհրանում Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք երբեք թույլ չենք տա, որ մեր երկրի տարածքից գործողություններ իրականացվեն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»,– ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Երևանը կարևորում է տարածաշրջանի երկրների սահմանների կայունության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը։

Ըստ իրանական աղբյուրների Իրանի խորհրդարանի նախագահն իր հերթին նշել է, որ Իրանն ու Հայաստանը կարող են կառուցողական դեր ունենալ Կովկասում՝ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ կարծիքների փոխանակման միջոցով։

Ղալիբաֆի խոսքով՝ տարածաշրջանը չպետք է վերածվի օտարերկրյա տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության հարթակի։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-իրանական հարաբերությունների զարգացումը, ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև տարանցիկ և էներգետիկ ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ