Ուղիղ եթեր
Ներքին 41 րոպե առաջ - 13:21 05-10-2026

Դպրոցական ավտոբուսների գործարկումն ու ուսուցիչների ատեստավորումը՝ ԿԳՄՍՆ խորհրդակցության օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարները, ինչպես նաև հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախարարության գործունեության ընթացիկ հարցերը, իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները։ Անդրադարձ է կատարվել նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը և դրանց վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովմանը։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթության որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում դպրոցական նոր ավտոբուսների գործարկմանը։ Ծրագիրն առաջին փուլում ընդգրկում է 5 բնակավայր՝ ապահովելով երեխաների տեղափոխումը նորակառույց դպրոցներ։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ծրագրի վերաբերյալ ծնողների պատշաճ և ամբողջական իրազեկումը՝ երթուղիների, չվացուցակների, վարորդների և փոխադրումների կազմակերպման ու անվտանգության պայմանների վերաբերյալ։ Հանձնարարվել է ծրագրի իրականացումը պահել մշտական ուշադրության կենտրոնում՝ ապահովելով նաև ծնողների հետ շարունակական հաղորդակցությունը։

Անդրադարձ է կատարվել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարել է ներկայացնել գործընթացի կազմակերպման ժամանակացույցը՝ ապահովելով նախատեսվող աշխատանքների պատշաճ պլանավորումն ու սահմանված ժամկետների պահպանումը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում ԿԳՄՍ նախարարության և ենթակա կառույցների մասնակցության կազմակերպմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել նախարարության ներգրավվածության ձևաչափին, նախատեսվող միջոցառումներին և տաղավարային ներկայացվածությանը։

Ժաննա Անդրեասյանը պատասխանատու ստորաբաժանումների և կառույցների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով աշխատանքների պատշաճ կազմակերպման և սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև