Ներքին 1 ամիս առաջ - 13:11 05-10-2026

Նիկոլ Փաշինյանը Արամայիս Գրիգորյանին նշանակել է նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամայիս Գրիգորյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման տեքստում: