Ներքին 1 ժամ առաջ - 19:27 03-10-2026

Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են

Երեկվանից սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածվում, որտեղ երևում է, որ Աբովյան քաղաքում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների նկարներով պաստառները հեռացվել են, իսկ դրանց փոխարեն տեղադրվել են երգիչ Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները։

Aysor.am-ի հետ զրույցում Աբովյանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ռոզա Նալթակյանը պնդում է՝ իրենք ազատ գովազդային վահանակներ են վարձակալել։

«Շատ կոպիտ ապատեղեկատվություն է, թե Աբովյանի համայնքապետարանը զինվորների լուսանկարները իջեցրել է։

Համայնքապետարանը գովազդային վահանակներ է վարձակալում «Բիգ Բորդ» ընկերությունից, իսկ տվյալ դեպքում խոսքը եղել է ազատ գովազդային վահանակների մասին։

Վահանակների վարձակալությունը վաղուց է կատարվել։ Քաղաքի տոնի օրը վաղուց ֆիքսված էր, հետևաբար՝ վերջին րոպեներին զինծառայողների լուսանկարներ չեն իջեցրել գովազդային վահանակներից»,- ասում է մամուլի քարտուղարը։

Նալթակյանի խոսքով՝ համայնքապետարանը չի որոշում, թե տվյալ պահին մասնավոր ընկերությունը գովազդային վահանակի վրա ինչ նկար տեղադրի։

«Մենք դիմում ենք ընկերությանը, և վարձակալության դեպքում մեզ տրամադրվում են վահանակները։ Այս տեղեկատվությունը շրջանառվեց նաև զոհված զինծառայողների ընտանիքների շրջանակում և նրանց մոտ էլ ինչ-որ տեղ զայրույթ կար, բայց իրենք էլ հերքել են, որ իրենց երեխաների նկարները ժամանակից շուտ իջեցվել են»,-նշում է նա։

Հարցին, թե զինծառայողների լուսանկարներով պաստառները համայնքապետարանի պատվերո՞վ էին տեղադրվել, թե՞ այլ անձանց նախաձեռնությամբ, Նալթակյանը պատասխանել է, որ պաստառները սովորաբար տեղադրում են զոհված զինծառայողների ընտանիքները։

«Բիգ Բորդ» ընկերությունն էլ իր հերթին է պարզաբանում տարածել՝ նշելով, թե զոհված զինծառայողների նկարներով պաստառները ընկերության կողմից չեն հեռացվել և թե Արման Հովհաննիսյանի համերգի և քաղաքի տոնին նվիրված պաստառները տեղադրվել են արդեն ազատ գովազդային վահանակների վրա։

aysor.am

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
21:08 Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը