Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 56 րոպե առաջ - 10:47 02-10-2026

Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. Աննա Հակոբյանը ստորագրահավաք է սկսում. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի նշանակվել։ Նիկոլ Փաշինյանն ինչպես արտաքին քաղաքական հարցերում է փակուղի մտել, այնպես էլ ներքաղաքական հարցերում մեծ դժվարություններ ունի: Նրա համար գերկարեւոր է Ծառուկյանի մարզը «վերցնելը», ինչպես նրա բիզնեսները խլեց:
--

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն ՔՊ-ական գործարար թևը անհանգիստ է այս օրերին.

«Ձեզանից եմ սկսելու, չլնեմ-չիմանամ գամ մարզ ու մեկիդ վրով մի սխալ բան լսեմ, անձամբ եմ հանձնարարելու ընթացք տալ թիմի անդամներին առնչվող ցանկացած ահազանգի, Ձեզ կարգի հրավիրեք»,-ասում են՝ ասել է Փաշինյանը թիմակիցներին»։
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավը նոր փուլ է մտնում, սակայն ուշագրավ հանգամանքով․ այն օրենսդրական փաթեթը, որը պետք է քննարկվեր Ազգային ժողովում, հոկտեմբերի 1-ին անսպասելիորեն երկու ամսով հետաձգվեց։

Մինչ խորհրդարանում օրենսդրական փաթեթի քննարկումը կանգ է առել, Աննա Հակոբյանը հանրային աջակցություն հավաքելու գործընթաց է սկսել։ Նա օրենսդրական նախագծերի ընդունման համար ստորագրահավաք է նախաձեռնում։ Առաջին միջոցառումը նախատեսված է հոկտեմբերի 3-ին Արմավիրում ։
--

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան