Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 14:37 01-10-2026

Շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի այս պատմական պատասխանատվությունը. Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ

Շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի այս պատմական պատասխանատվությունը: Այս մասին Բաքվում ընթացող «Վստահության ամրապնդումը զանգվածային լրատվամիջոցների միջոցով բևեռացված աշխարհում» թեմայով մեդիաֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Համատեղ հռչակագիրը և խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը ցույց տվեցին, որ տասնամյակներ շարունակվող հակամարտությունից հետո հնարավոր է վստահություն ձևավորել։

Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը ճիշտ գնահատեն այս պատմական պատասխանատվությունը և ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար»,- ասել է ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի