Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:07 28-10-2022

Այս հայտարարությամբ Հայաստանը պատասխանատվությունը գցում է ռուսական ու ադրբեջանական կողմի վրա․ քաղաքագետ

«Բնականաբար, Սոչիի հանդիպման նախօրեին պետք է դիրքորոշումները հստակեցվեին»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանն այն մասին, որ դեռևս սեպտեմբերի սկզբին Հայաստանը համաձայնել է աշխատել ՌԴ առաջարկած հիմնական սկզբունքների հիման վրա։

«Կարծում եմ, որ խոսքը մեծ հաշվով այն մասին է, որ Հայաստանը հավատարիմ է նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որովհետև ռուսական առաջարկների հիմքում դա է։ Ես ակնկալում եմ, որ Ռուսաստանը կկարողանա համոզել Ադրբեջանին, որ Ադրբեջանը նույնպես հավատարիմ մնա։ Այսինքն՝ դա նշանակում է՝ զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքներից, ռազմագերիների վերադարձ և հրաժարում «միջանցքային» տրամաբանությունից»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ այս առումով՝ քաղաքագետը կանխատեսում է, որ Սոչիում կայանալիք հանդիպմանը հիմնական խոսակցությունտը տեղի է ունենալու Պուտինի և Ալիևի միջև։

«Այսինքն՝ Պուտինն ինքը խոստովանեց, որ դժվար է լինելու Ադրբեջանին համոզելը։ Խնդիրը հենց դա էր՝ կկարողանա՞ արդյոք Պուտինը Ադրբեջանին բացատրել, բանակցությունները շարունակել և վերջնական համաձայնագիրը կնքել՝ նոյեմբերի 9-ի տրամաբանությամբ։ Այսինքն՝ սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա, երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ հարգում, և Ղարաբաղի կարգավիճակի հետաձգում։ Այն, ինչն Ադրբեջանը, բոլոր այդ երեք կետերը, դեմոնստրատիվ կերպով հրաժարվում է կատարել։ Ընդ որում, Ռուսաստանն էլ իր հերթին անցած երկու տարիներին, այնուամենայնիվ չի կարողացել Ադրբեջանին պարտադրել դա, և հիմա հարց է՝ կկարողանա՞, թե՞ չէ»,- ասաց նա։

Քաղաքագետի պատկերացմամբ՝ ռուսական տարբերակի ընդունմամբ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարվել արևմտյան հարթակներից և արևմտյան փաստաթղթից։

«Պարզապես, իր հայտարարությամբ փորձում է ցույց տալ, որ մերժողը ոչ թե մենք ենք, այլ Ադրբեջանը և Ռուսաստանը։ Որովհետև Ռուսաստանը չի կարողանալու Ադրբեջանին համոզել ու ստացվելու է, որ մենք ուզած-չուզած վերադառնալու ենք արևմտյան հարթակներին։ Առավել ևս, որ Ռուսաստանը որևէ իրական երաշխիք չի կարողանում տալ։ Կարծում եմ՝ հայտարարության նպատակը դա էր․ պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան