Արտաքին 1 ամիս առաջ - 18:19 28-09-2026

Շվեդիայի ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմության առաջնորդը հրաժարվել է կառավարություն ձևավորել

Շվեդիայի ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կուսակցությունների դաշինքի առաջնորդ Մագդալենա Անդերսոնը վերադարձրել է կառավարություն ձևավորելու մանդատն այն բանից հետո, երբ իր դաշինքի կուսակցություններից մեկը որոշել է այլ քաղաքական ճամբարի ներկայացուցչի աջակցել որպես խորհրդարանի խոսնակի թեկնածու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ground News պարբերականը։

Հանգստյան օրերին «Ձախ կուսակցությունը» հանդես է եկել խորհրդարանի խոսնակի պաշտոնում «Չափավոր կոալիցիոն կուսակցության» (Moderaterna) անդամ Անդրեաս Նոռլենի թեկնածության օգտին։

Այժմ Ռիկսդագի (խորհրդարան) խոսնակը կառաջարկի կառավարություն ձևավորել վարչապետի պաշտոնակատար Ուլֆ Քրիստերսոնին՝ աջ քաղաքական դաշինքի ղեկավարին և «Չափավոր կոալիցիոն կուսակցության» առաջնորդին, որը խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը։

Ընդ որում, ստեղծված իրավիճակը պարտադիր չէ, որ նշանակի, որ Անդերսոնը չի կարող դառնալ նոր վարչապետ։ Ինչպես նշում է Bloomberg-ը, նա կարող է կառավարություն ձևավորելու ևս մեկ հնարավորություն ստանալ, եթե նրա մրցակիցները նույնպես չկարողանան պայմանավորվել։

Շվեդիայում միապալատ խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերին։ Հաղթանակ է տարել ընդդիմադիր ձախ կենտրոնամետ դաշինքը՝ Ռիկսդագում ապահովելով 176 տեղ։ Ընդդիմադիր դաշինքի մեջ մտնում են Սոցիալ-դեմոկրատական ​​աշխատավորական կուսակցությունը, Ձախ կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը և Կենտրոնի կուսակցությունը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie