Արտաքին 1 տարի առաջ - 20:13 06-01-2025

Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը հանձնարարել է ծայրահեղ աջ ազգայնական «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հերբերտ Քիքլին բանակցություններ սկսել կառավարություն ձևավորելու շուրջ: Այս մասին հայտնում է euronews-ը։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անհաջող ավարտվեցին չափավոր կուսակցությունների կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունները, որից հետո գործող կանցլեր և աջ կենտրոնամետ Ավստրիական ժողովրդական կուսակցության արդեն նախկին ղեկավար Կարլ Նեհամերը հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Ազատություն» կուսակցությունն առաջին տեղն է զբաղեցրել 2024 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններում։ Այն ժամանակ, սակայն, Վան դեր Բելենը Քիքլին կառավարություն ձևավորելու մանդատ չտրամադրեց ՝ պատճառաբանելով, որ խորհրդարան անցած կուսակցություններից ոչ մեկը պատրաստ չէր աջ պոպուլիստների հետ համաձայնության գալ կոալիցիայի շուրջ։

Այժմ իրավիճակը փոխվել է, քանի որ Ժողովրդական կուսակցությունը Նեհամերի հրաժարականից հետո պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել Քիքլի հետ: Հունվարի 6-ին «Ազատության» կուսակցության առաջնորդի հետ հանդիպումից հետո հեռուստաուղերձում վան դեր Բելենը հայտարարել է, որ Քիքլին հանձնարարել է բանակցել հնարավոր կոալիցիոն գործընկերների հետ:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»