Արտաքին 1 ամիս առաջ - 20:10 26-09-2026

Չինաստանն ու ԱՄՆ-ը համաձայնել են ստեղծել ԱԲ-ի հետ կապված միջադեպերի հաղորդակցության նոր մեխանիզմ

Չինաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են ստեղծել հաղորդակցության հատուկ մեխանիզմ՝ արհեստական բանականության հետ կապված հնարավոր միջադեպերի քննարկման և դրանցից բխող ռիսկերի կառավարման համար։ Համաձայնությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռօրյա հանդիպումների արդյունքում։ Այս մասին գրում է Associated Press-ը։

Կողմերը նաև նախատեսում են արագացնել երկու երկրների զինված ուժերի միջև ճգնաժամային հաղորդակցության մեխանիզմների մշակումը։ Չինաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը վերաբերում է ռազմական ճգնաժամերի կանխարգելմանը և արտակարգ իրավիճակներում կապի ամրապնդմանը։

Արհեստական բանականության վերաբերյալ նոր մեխանիզմի շրջանակում Չինաստանն ու ԱՄՆ-ը կքննարկեն տեխնոլոգիայի հետ կապված ռիսկերն ու հնարավորությունները։ ԱԲ-ին նվիրված առանձին երկխոսությունը նախատեսված է նոյեմբերին։

Վաշինգտոնյան հանդիպումները խոշոր բեկում չեն արձանագրել երկու երկրների հարաբերություններում, սակայն կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը նաև առևտրային մի շարք հարցերի շուրջ։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ ընտրված երկկողմ առևտրային հարցերով համագործակցության խորհուրդն արդեն սկսել է աշխատանքը։

Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են կրկին հանդիպել նոյեմբերին՝ Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, ինչպես նաև ավելի ուշ՝ ԱՄՆ-ում անցկացվելիք G20-ի հանդիպմանը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie