Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:20 18-01-2025

ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը չի ենթադրում անվտանգության ուղիղ երաշխիք և մեխանիզմ Հայաստանի համար․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված փաստաթղթին։ Ինչպիսի՞ ազդեցություն այն կունենա մեր անվտանգության մակարդակի վրա» հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նշել է․

«Այդ փաստաթուղթը, որպես ձևաչափ, հայ-ամերիկյան 30 տարվա հարաբերությունների շարունակությունն է՝ նախկինում եղած ձեռքբերումների ամրագրմամբ։

Փաստաթուղթը իր կոնտենտով չի ենթադրում անվտանգության որևէ ուղիղ երաշխիք և մեխանիզմ Հայաստանի համար։

Ստեղծված տարածաշրջանային իրավիճակում և փաշինյանական քաղաքականության արդյունքում, ճիշտ հակառակը, այդ փաստաթուղթը կտրուկ ավելացնելու է անվտանգային ռիսկերը՝ Ռուսաստանի և Իրանի աճող առարկայական մտահոգությունների ֆոնին։

Այդ իմաստով հատկապես մտահոգիչ են ՀՀ սահմանների հետ կապված ամերիկյան ենթադրվող գործառույթները։

Հատկանշական է, որ ադրբեջանական ագրեսիայի մասին հստակ ձևակերպումներ փաստաթուղթը չի պարունակում, օրինակ, Արցախի հայաթափման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման հետ կապված։

Հայաստանում միջուկային էներգետիկայի ապագայի հետ կապված ուրվագծվող զարգացումները լրջագույն մտահոգությունների առանձին ծանր բեռ են ստեղծում։

Թեպետ ԱՄՆ գնացող և եկող վարչակազմերի միջև անցումային համաձայնեցման մեխանիզմները, կարծես թե, աշխատել են այս դեպքում, սակայն դա ոչ մի երաշխիք չի ստեղծում։

Հիշեցնեմ, որ 2016-ին ընտրվելուց հետո Թրամփը դուրս հանեց ԱՄՆ-ն մի շարք շատ ավելի կենսական և գլոբալ համաձայնություններից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից, Կլիմայի փարիզյան համաձայնությունից, Տրանսատլանտիկ և Տրանս-Խաղաղօվկիանոսյան առևտրային նախաձեռնությոններից։

Եվ իհարկե, Հայաստանում «ժողովրդավարության բարձր մակարդակի» մասին ձևակերպումները զավեշտ են։ Տպավորություն է, որ ԱՄՆ Պետքարտուղարը չի կարդացել ԱՄՆ Պետքարտուղարության վերջին տարեկան զեկույցը այս թեմայով»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը