Արտաքին 1 տարի առաջ - 21:25 02-05-2025

Իրանի համար միջուկային զենքը անվտանգության երաշխիք է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Իրանի միջուկային զենքից Իսրայելի վախն ըստ իս այն չէ, որ Իրանը կհարվածի և կվերացնի Իսրայել պետությունը: Իրանի համար Իսրայել պետությունը նույնիսկ կարևոր «ցեմենտ» է ներքին հասարակարգը պահելու համար:

Ավելին, Իրանում ֆանատիկներ կամ խելագարներ չեն, որ միջուկային հարված հասցնեն Իսրայելին, եթե իհարկե Իսրայելը չանի այնպիսի գործողություն, որն Իրանին չթողնի այլ ելք:

Իրանի համար միջուկային զենքը պարզապես ծանրակշիռ աշխարհաքաղաքական գործոն և անվտանգության երաշխիք է:

Իսրայելի տագնապն այն է, որ միջուկային Իրանը այլևս նշանակելու է բացարձակապես այլ ուժային բալանսով Մերձավոր Արևելք, ինչը հղի է ԱՄՆ համար Իսրայելի որոշակի «բացառիկությունը» կորցնելու տագնապով:
Այ դա իսկապես լրջագույն ռիսկ է Իսրայելում ներկայումս դոմինանտ քաղաքական ուժերի համար, որոնք այդ պարագայում կարող են զգալիորեն կորցնել ամերիկյան «ոսկեբեր գետակի» շահագործման ներուժը»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը