Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:30 23-08-2022

Խաղաղությունը չի կարող երբևիցե լինել անվտանգության երաշխիք. Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ԱԱԾ առաջարկի վերաբերյալ, որ երեք տեղերում՝ Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզում, անցակետեր տեղադրվեն:
«ԱԱԾ-ին պետք է հարցնել, թե որ հատվածում ինչ օրգաններ են տեղակայվում և որ երկրի համապատասխան ծառայություններից: Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, և այն, ինչ մտահոգում է մեր ժողովրդին, պետությունն է պարտավոր այդ մտահոգությունները փարատելու: Բայց դիտարկելով այն հատվածները, որոնց մասին խոսեցիք, խոսում է նրա մասին, որ համապատասխան ենթակառուցվածքների, ճանապարհների, ինչո՞ւ չէ՝ նաև Ադրբեջանի կողմից ասված միջանցքի տրամաբանության ներքո է դա իրականացվում: Դա անել, շրջանցելով այն բոլոր ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն ՀՀ-ում, անընդունելի է: ՀՀ-ում գոյություն ունի ԱԺ, որը օրենսդիր մարմին է, և գործադիրը պատասխանատու է օրենսդրի առջև»,- ի պատասխան՝ ասաց նա:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է, որ պետք է 5 կմ լայնությամբ միջանցք լինի Արցախի և ՀՀ-ի միջև. «Երբ խոսում ենք Աղավնոյի, Բերձորի՝ ժամանակից շուտ հանձնելու մասին, այդ հարցը պետք է տալ այսօրվա իշխանություններին՝ ինչո՞ւ են ժամանակից շուտ հանձնել, ինչո՞ւ են խախտում պայմանագրի պահանջները, ինչո՞ւ է տեղի ունենում բանավոր պայմանավորվածություն»:
Նա նշեց, որ «Դիմադրություն» շարժման հիմնական նպատակը Հայաստանի թրքացմանը ո՛չ ասելն է. ««Դիմադրության» շարժման հիմնական նպատակներից մեկն էր՝ թույլ չտալ ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, բայց ինչպես տեսնում եք՝ ՀՀ իշխանությունները բանավոր են այդ ամենի շուրջ պայմանավորվում, նաև Արցախի իշխանությունների հետ, և այստեղ ընդդիմությունը, բացի շարժման գործողություններից, որևիցե այլ գործիքակազմ չունի: Ընդդիմությունը չի կարող այսօր ջոկատներ կազմել, զինվել, ումո՞վ զինվել, դա պետական գործընթաց է: Պետք չէ այդ ամենը վերագրել ընդդիմությանը: Այն, որ ՀՀ իշխանությունները երկիրը տարել են պատերազմի, և ամենավտանգավորը, որ պատերազմում մենք պարտություններ ենք կրել, և այդ պարտությունների շարանը շարունակվում է մինչև այսօր, և՛ այս անկախության շարժումը, և՛ «Դիմադրության» շարժումը, և՛ այսօրվա միջոցառումը նվիրվում է նրան, որ մենք կանխենք մեր անկախության կորուստը: Այսօրվա իշխանությունները՝ Նիկոլի գլխավորությամբ, կուրորեն գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի տակ մտնելու, խաղաղության կեղծ խաբկանքի տակ մտնելու»:
Սեյրան Օհանյանը շեշտեց՝ կառավարության ծրագրում նշված է, որ ՀՀ կառավարության համար անվտանգության երաշխիք է խաղաղությունը. «Խաղաղությունը չի կարող երբևիցե լինել անվտանգության երաշխիք, խաղաղությունն անվտանգության հիմնարար արժեք է, իսկ անվտանգության երաշխիքներն ազգային և միջազգային երաշխիքներն են: Ազգայինը՝ մեր ներքին ուժն է, մեր բանակը, ուժային կառույցները, միջազգայինը՝ խելացի արտաքին քաղաքականությունը»:
Նա առաջարկեց լրագրողներին՝ նույն հարցերը տալ իշխանության ներկայացուցիչներին. «Պատասխանատուն իրենք են, թող գնան Արցախում՝ բացատրեն, բարձրագոչ հայտարարություններ էին անում՝ Արցախը Հայաստան է, և վերջ: Նրանցից որևէ մեկին տեսե՞լ եք Արցախում: Մենք 2 անգամ նամակ ենք գրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ անցկացնի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ, ինչո՞ւ չեն այդ նիստերն անցկացնում: Ուղղակի հարց տվեք ԱԺ նախագահին՝ ինչո՞ւ դու քո պարտականությունները չես կատարում»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան